Ես հավատում եմ սիրուն. Հռոմի պապը նկարահանել է հեղափոխական հոլովակ կրոնների միասնության մասին (տեսանյութ)

21:08 • 07.01.16

Վատիկանը հրապարակել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի տեսաուղերձը` նվիրված միջկրոնական երկխոսությանը: Համապատասխան տեսանյութը տեղադրվել է Վատիկանի YouTube-ի ալիքում, գրում է Обозреватель-ը:


Իր առաջին տեսաուղերձը Հռոմի պապը նվիրել է միջկրոնական երկխոսությանը: Գլխավոր գործող անձինք 4-ն են, նրանք ներկայացնում են տարբեր կրոններ: Հոլովակը սկսվում է պոնտիֆիկոսի խոսքերով:


«Երկրի բնակիչների մեծ մասը իրենց անվանում են հավատացյալ: Եվ դա պետք է հանգեցնի երկխոսության կրոնների միջև: Մենք չպետք է դադարենք աղոթել և համագործակցել նրանց հետ, ովքեր այլ կերպ են մտածում»,- ասում է Հռոմի պապը:


Հոլովակում բուդդիստ կինն ասում է, որ հավատում է Բուդդային, մյուսը` հավատում է Հիսուս Քրիստոսին, 3-րդը` Աստծուն, մուսուլմանը` Ալլահին:


«Շատերը մտածում են տարբեր կերպ և զգում են տարբեր ձև, փնտրում կամ հանդիպում են Աստծուն տարբեր կերպ: Սակայն կրոնների այդ բազմազանության մեջ կա միայն մեկ վստահություն, որն ընդհանուր է բոլորի համար` մենք բոլորս Աստծո զավակներն ենք»,- ասում է Ֆրանցիսկոսը:


Եվ վերջում այդ բոլոր 4 հերոսներն ասում են միևնույն արտահայտությունը` «Ես հավատում եմ սիրուն»:


Կաթոլիկ եկեղեցու ղեկավարը նշում է, որ ինքը հույս ունի, որ մարդիկ կտարածեն իր այդ գաղափարը աղոթքի համար և հույսը դնում է նրանց աղոթքների վրա:


Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

 

 

Ես հավատում եմ սիրուն. Հռոմի պապը նկարահանել է հեղափոխական հոլովակ կրոնների միասնության մասին (տեսանյութ)