2016-ը հռչակվել է Արիստոտելի տարի
ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ 2016-ը հռչակվել է հին հույն մտածող Արիստոտելի տարի, հայտնում է «Կուլտուրա»-ն:
Պլատոնի աշակերտ և Ալեքսանդր Մակեդոնացու ուսուցիչ Արիստոտելը համարվում է փիլիսոփայության համակողմանի համակարգի ստեղծողը, որը ներառել է զանազան ասպարեզներ՝ քաղաքականությունը, սոցիոլոգիան, տրամաբանությունը, ֆիզիկան:
2016-ին լրանում է մեծ փիլիսոփայի ծննդյան 2400-ամյակը: Ըստ այդմ՝ այս տարի ամբողջ աշխարհում նախատեսվում են Արիստոտելի հոբելյանին նվիրված միջոցառումներ: Իսկ Սալոնիկում կկայանա համաշխարհային կոնգրես, որին կհավաքվեն մեր ժամանակի բոլոր խոշոր մտածողները:










