Այս պետությունն օրգանիզմ է, ձեռքուոտքն աշխատում է, բայց գլուխը՝ մտավորականությունը, չկա. Ֆերդինանտ Առաքելյան

19:51 • 08.01.16

Ժամանակն է, որ մտավորականները դառնան պետության գլուխը, սակայն դա չի նշանակում աթոռ ստանան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը՝ անդրադառնալով մտավորականության և հասարակության կապին:


«Այս պետությունն օրգանիզմ է՝ ձեռք, ոտք աշխատում են, բայց գլուխ չկա, գլուխը՝  մտավորականն է: Դարեր շարունակ մտավորականությունն է  ճանապարհ հարթել, որ մարդիկ անցել են, իսկ այսօր մտավորականները քծնում են, դավաճանում են»,- ասաց նա և մտավորականության կողմից այդ պասիվությունը որոշ չափով պայմանավորեց խորհրդային տարիների շրջանով:


«Սակայն ինձ թվում է այս տարի ավելի լավ է լինելու: Ես կարծում եմ, որ մտավորականությունը իրեն այնքան հեռու չի պահում հասարակական խնդիրներից, որքան դանդաղ մոտենում է, բայց այս տարի հաստատ միաձուլում կլինի»,- ասաց նա:
 

Այս պետությունն օրգանիզմ է, ձեռքուոտքն աշխատում է, բայց գլուխը՝ մտավորականությունը, չկա. Ֆերդինանտ Առաքելյան