70 տարվա մեջ առաջին անգամ Գերմանիայում վաճառքի հանվել Հիտլերի սկանդալային գիրքը
Վերջին 70 տարում առաջին անգամ Գերմանիայում վաճառքում է հայտնվել Ադոլֆ Հիտլերի «Իմ պայքարը» ինքնակենսագրական գիրքը, հայտնում է BBC-ն:
«Իմ պայքարի» նոր հրատարակությունն արժե 59 եվրո, բաղկացած է երկու հազար էջից, տպագրել է Մյունխենի ժամանակակից պատմության ինստիտուտը՝ մեկնաբանություններով ու վերլուծությամբ:
Հիտլերի սկանդալային գործի այս հրատարակությանը հավանություն է տվել Գերմանիայի Ուսուցիչների ասոցիացիայի ղեկավար Յոզեֆ Քրաուսը: Հակասեմական որակվող գրքի նոր հրատարակության առիթով իր դժգոհությունն է հայտնել Հրեաների համաշխարհային կոնգրեսը:
Միաժամանակ գրքի բնագրային տարբերակը շարունակվում է արգելված մնալ, դրա հեղինակային իրավունքներն էլ պատկանում են Բավարիայի իշխանություններին: Ի դեպ, այս տարի լրանում է «հեղինակային իրավունքների 70-ամյա շրջանը», որից հետո ցանկացած մարդ Գերմանիայում կարող է հրատարակել ցանկացած գիրք:










