Չինաստանը սահմանափակել է դոլարի վաճառքը. Financial Times

22:35 • 08.01.16

Չինաստանի իշխանությունները բանավոր հրահանգ են տվել բանկերին` սահմանափակել ամերիկյան դոլարի վաճառքը ընկերություններին և ֆիզիկական անձանց:  РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է Financial Times-ը:

Վկայակոչելով իր աղբյուրները` պարբերականը հայտնում է, որ  այսկերպ Չինաստանը փորձում է պայքարել կապիտալի մեծացող արտահոսքի դեմ:

Երկրի իշխանություններին հատկապես  անհանգստացրել է ամերիկյան և հոնկոգնյան դոլարի մեծ պահանջարկը Շանհայում և Շենչժենում:  Հոդվածում նշվում է, որ Շանհայի միջին ծավալի բանկում առանց նախնական պատվերի կարելի է օրական 5 000 դոլար գնել, նախնական պատվերով` 10 000 դոլար, իսկ շաբաթական գնում կատարել  թույլատրվում է 3 անգամ:

Պարբերականն ընդգծում է, որ  արտասահմանյան արժույթի վաճառքը Չինաստանում առանց այդ էլ  սահմանափակ է. ֆիզիկական անձանց թույլատրվում է գնել մինչև 50 000 ԱՄՆ դոլար տարեկան:

 

Չինաստանը սահմանափակել է դոլարի վաճառքը. Financial Times