Անհայտ անձինք կրակ են բացել Եգիպտոսի հայտնի հյուրանոցներից մեկում

23:34 • 08.01.16

Անհայտ զինված անձինք կրակ են բացել Եգիպտոսի Հուրգադա առողջարանային քաղաքի հյուրանոցներից մեկի մուտքի մոտ, որտեղ արտասահմանցի զբոսաշրջիկներ են բնակվում:

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով անվտանգության  աղբյուրներին, հարձակում իրականացնողները ժամանել են ծովով: Զոհերի մասին հրատապ հաղորդումներ չկան:

РИА Новости-ն, վկայակոչելով Եգիպտոսի տուրօպերատորների պալատի աղբյուրին,  տեղեկացնում է, որ հարձակվողները երեքն են եղել: Նրանք սպանվել են ոստիկանության կրակոցների արդյունքում:

Նշվում է, որ հյուրանոցի բնակիչների բելգիացի զբոսաշրջիկ է  վիրավորվել:

 

Անհայտ անձինք կրակ են բացել Եգիպտոսի հայտնի հյուրանոցներից մեկում