Խարբերդում հրդեհված տանը հայտնաբերվել է բնակչի այրված դին

18:42 • 08.01.16

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն hունվարի 8-ին, ժամը 17.06-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Խարբերդի ամառանոցների 21-րդ փողոցի տներից մեկի պատուհանից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 3 տան հյուրասենյակում:  

Այրվել է հյուրասենյակը՝ գույքով (մոտ 20 քմ). հյուրասենյակի բազմոցին հայտնաբերվել է Ս. Բ.-ի (ծնվ. 1937 թ.) այրված դին:  

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.06-ին մարվել` 18.18-ին:


 


 

Խարբերդում հրդեհված տանը հայտնաբերվել է բնակչի այրված դին