Վինի Թուխը 90 տարեկան է

15:39 • 08.01.16

Վինի Թուխը (Winnie-the-Pooh) 90 տարեկան է։

 

Վինի Թուխն ի սկզբանե ստեղծվել է ոչ որպես գրքի, այլ թերթի կերպար։ Առաջին անգամ նրա անունն ընթերցողը տեսել է լոնդոնյան «Evening News» թերթի «Պատմվածքներ երեխաների համար» բաժնում, գրում է 1tv.ru-ն։

 

Սցենարիստ և գրող Ալան Ալեքսանդր Միլնի պատմությունների այս զվարճալի հերոսի անունն առաջացել է իրական կանադական արջից, որի հետ Քրիստոֆերը` Ալան Միլնի որդին, ծանոթացել է կենդանաբանական այգում։

 

Հետաքրքիր է, որ բրիտանացիներն այդպես էլ չեն նկարահանել արջի մասին իրենց մուլտֆիլմը: Կա հոլիվուդյան ֆիլմ: Բայց բրիտանացի երեխաների համար Վինի Թուխը նախևառաջ գիրք է, որը նրանք կարդում են:

 

Անգլիացի գրողի գիրքը թարգմանվել է տասնյակ լեզուներով, և այն հաճույքով կարդում են ինչպես երեխաները, այնպես էլ մեծերը։

 

 

 

Վինի Թուխը 90 տարեկան է