Քյոլնի ոստիկանապետին հեռացրել են՝ իրավապահների նկատմամբ հասարակության վստահությունը վերականգնելու համար
Գերմանիայի Քյոլն քաղաքի ոստիկանապետ Վոլֆգանգ Ալբերսը ժամանակից շուտ թոշակի է ուղարկվել:
Bild-ը հայտնում է, որ դա տեղի է ունեցել սկանդալի ֆոնին, որը առաջացել էր Նոր տարվա գիշերը Քյոլնի բնակչուհիների վրա զանգվածային հարձակումներից հետո:
Շրջանային իշխանությունները հայտնել են, որ ոստիկանապետին հեռացնելը նպատակ ունի վերականգնել հասարակության վստահությունը իրավապահների նկատմամբ, որոնք չեն կարողանում բացահայտել կատարվածը:
120 կին էր հարձակման մասին հաղորդումներով դիմել ոստիկանություն, որը անգործության պատճառով ուժեղ քննադատության թիրախ էր դարձել:










