Ընդդեմ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կողմից պատվիրված հակահայկական զեկույցների՝ առցանց ստորագրահավաք է կազմակերպվել

16:16 • 09.01.16

Ընդդեմ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կողմից պատվիրված հակահայկական զեկույցների՝ առցանց ստորագրահավաք է կազմակերպվել:

 

Նշենք, որ հունվարին Ստրասբուրգում մեկնարկելու է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որի օրակարգում երկու հակահայկական զեկույց կա:


Հիշեցնենք, որ ԵԽԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողովն ընդունել էր Սարսանգի ջրամբարի վերաբերյալ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները կանխամտածված զրկվում են ջրից» զեկույցը, ինչպես նաև ընդունվել է բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը:

 

Ընդդեմ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կողմից պատվիրված հակահայկական զեկույցների՝ առցանց ստորագրահավաք է կազմակերպվել