Բրիտանուհին Ավստրալիա է հասել 1942թ. արտադրության բիպլանով

12:40 • 09.01.16

Բրիտանուհի Թրեյսի Քյորթիս Թեյլորը բրիտանական Ֆարնբորո քաղաքից հասել է ավստրալական Սիդնեյ` իր առջև դրված առաքելությունն իրականացնելով 1942թ. արտադրության և բաց խցիկ ունեցող բիպլանով:

 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, 53-ամյա օդաչուն թռիչքն իրականացրել է 3 ամսվա ընթացքում` այդ ժամանակահատվածում հաղթահարելով 20.000 կմ հեռավորություն և անցնելով 23 երկրի օդային տարածքներով:


Հայտնի է, որ այս ընթացքում Թեյլորը 50 անգամ վայրէջք է կատարել վառելիք լիցքավորելու նպատակով։

 

Բրիտանուհին Ավստրալիա է հասել 1942թ. արտադրության բիպլանով