Թուրքիայում ներգաղթյալների տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել. կան զոհեր ու վիրավորներ

13:53 • 09.01.16

Թուրքիայում ներգաղթյալների տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել, ինչի հետևանքով գրանցվել է 8 զոհ, իսկ վնասվածքներ ստացածների թիվը հասել է 42-ի:


Ինչպես հայտնում է «Միլլիյեթ»-ը, միջադեպը տեղի է ունեցել Բալըքեսիրի շրջանում: Նշվում է, որ բոլոր վիրավորները հոսպիտալացվել են:


Աղբյուրը մանրամասնում է, որ վթարը տեղի է ունեցել ավտոբուսի` ճանապարհային արգելապատնեշին բախվելու հետևանքով։

 

Թուրքիայում ներգաղթյալների տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել. կան զոհեր ու վիրավորներ