Ավտոմեքենաների 5 ուղևորներ արգելափակվել էին ձյան շերտում

14:22 • 09.01.16

Մասնավորապես,  Ապարան-Նիգավան ավտոճանապարհին, կամուրջի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Մ. Ս.-ին պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 27 UU 062 պետհամարանիշի ավտոմեքենան `2 ուղևորներով:


Նույնը օրը՝ ժամը 08։49-ին, ահազանգ է ստացվել, որ Ապարան-Լուսագյուղ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտի մեջ, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Փրկարարները դուրս են բերել Հ. Բ.-ի վարած Միցուբիշի Պաջերո մակնիշի 34 QN 263 պետհամարանիշի ավտոմեքենան` 3 ուղևորներով:

Ավտոմեքենաների 5 ուղևորներ արգելափակվել էին ձյան շերտում