Չինաստանում քանդել են գործող հիվանդանոցի մի մասը, որտեղ մարդիկ են գտնվել

09:43 • 09.01.16

Բուլդոզերները մասամբ քանդել են չինական Չժենչժոու շրջանում գործող հիվանդանոցը։ Դրա հետևանքով 6 դի դիակիզարանում հայտնվել է շինարարական աղբի տակ, հայտնում է BBC-ն` հղում անելով պետական լրատվամիջոցներին:

 

Թիվ 4 հիվանդանոցը, որը պատկանում է Չժենչժոուի համալսարանին, տուժել է հողատարածքի շուրջ վեճի հետևանքով, նշում է «Սինհուա» գործակալությունը:

 

Բժիշկների տվյալներով` բժշկական սարքավորումներին մոտ 600.000 դոլարի վնաս է հասցվել։ 

 

Ռադիոլոգիայի բաժանմունքի տնօրեն Լյու Չունգուանը հայտնել է, որ քանդելու պահին ինքը հիվանդին զննելիս է եղել:

«Պատի մեջ անցք հայտնվեց: Հիվանդը սարսափելի վախեցավ և փախավ»,- պատմել է բժիշկը:

 

Միջադեպը բողոքի մեծ ալիք է առաջացրել Չինաստանում, որտեղ տների ստիպողաբար քանդումը հաճակի երևույթ է:

 

Շրջանի վարչակազմում հայտնել են, որ համակարգչային տոմոգրաֆիայի գրասենյակը և դիակիզարանը գտնվել են այն հողատարածքի վրա, որը տրամադրվել է ճանապարհի ընդլայնման համար: Իշխանությունների համաձայն` իրենք մի քանի անգամ խնդրել են հիվանդանոցին ինքնուրույն քանդել շենքի այդ մասը, իսկ քանդելուց առաջ իբր տարհանվել են հիվանդները։

Սակայն հիվանդանոցում հայտնել են, որ քանդելու պահին շենքում եղել է 3 բժիշկ և մեկ հիվանդ: Մի քանի մարդ տուժել է, երբ փորձել է դադարեցնել քանդման աշխատանքները։

Չինաստանում քանդել են գործող հիվանդանոցի մի մասը, որտեղ մարդիկ են գտնվել