Դևիդ Բոուին նոր ալբոմ է թողարկել իր 69-րդ տարեդարձին
Բրիտանացի երաժիշտ Դևիդ Բոուին հունվարի 8-ին` իր 69-րդ տարեդարձին, նոր ալբոմ է թողարկել, տեղեկացնում է Lenta.ru-ն:
Ձայնասկավառակում ընդամենը 7 երգ է: Քննադատները նշում են, որ Blackstar ալբոմը բաղկացած է ռոքային ստեղծագործություններից, հոգևոր բալլադներից, ժողովրդական երգերից և նույնիսկ հիփ-հոփ կատարումներից:
Rolling Stone-ը նոր ձայնասկավառակն անվանել է 1970-ականերից ի վեր ստեղծված՝ Բոուիի լավագույն գլուխգործոցը:
Սկավառակը ձայնագրվել է Նյու Յորքում` ջազ երաժիշտների աջակցությամբ: Առաջին Blackstar ստեղծագործության տևողությունը կազմում է մոտ 10 րոպե:










