Վաշինգտոնում «Հիսուս Քրիստոս» ներկայացած տղամարդը ցանկացել է գողանալ Օբամայի շանը
Վաշինգտոնում ոստիկանությունը ձերբակալել է 49-ամյա Սքոթ Սթոկերտին, ով, իբր, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Բո մականունով շանը գողանալու պլան էր մշակել, գրում է Газета-ն:
Հյուսիսային Դակոտայից ժամանած տղամարդու մեքենայում հայտնաբերվել են չգրանցված 2 միավոր զենք, փամփուշտներ և դանակ: Տղամարդը հայտարարել է, որ իր անունը Հիսուս Քրիստոս է և խորհուրդ է տվել համեմատել վարորդական իրավունքի հետ։ Նա նաև հայտարարել է, որ իր ծնողները 1963-ին սպանված Ջոն Քենեդին և կինոդերասանուհի Մերիլին Մոնրոն են:
Գաղտնի ծառայության գործակալներին Սթոկերտն ասել է, որ պատրաստվում էր մտնել Կապիտոլիումի շենք և հայտարարել պետության ղեկավարի պաշտոնում ինքնաառաջադրվելու մասին:










