Ձերբակալված Գաճաճ մականունով հայտնի նարկոբարոնը կրկին փորձել է փախուստի դիմել, այս անգամ՝ կոյուղու միջով

11:55 • 09.01.16

Մեքսիկայի հատուկ ծառայությունների կողմից ձերբակալված նարկոբարոն Խոակին «Էլ Չապո» Գուսմանը, որն առավել հայտնի է Գաճաճ մականունով, կրկին փորձել է փախչել բանտից, այս անգամ՝ կոյուղու միջով, գրում է Газета-ն` հղում անելով Reuters-ին:

 

Մեքսիկայի կառավարության տվյալներով` փորձն անհաջող է եղել, և նարկոբարոնը փորձել է փախչել մեքենայով, ինչը նույնպես կանխվել է:
 

Նշվում է, որ Էլ Չապոյին կվերադարձնեն այն նույն բանտը, որտեղից նա հուլիսին փախել էր թունելի միջոցով:
 

Ավելի վաղ Մեքսիկայի նախագահը հայտնել էր նարկոբարոնի ձերբակալության մասին։


 

Ձերբակալված Գաճաճ մականունով հայտնի նարկոբարոնը կրկին փորձել է փախուստի դիմել, այս անգամ՝ կոյուղու միջով