Շուրջ 20 մլն եվրո. Կառլ Լագերֆելդին կասկածում են հարկերը չվճարելու համար

10:53 • 09.01.16

Ֆրանսիական իշխանությունները դիզայներ Կառլ Լագերֆելդին կասկածում են եկամուտների մի մասը պետությունից թաքցնելու համար։ Սակայն անձամբ դիզայները, ինչպես և իր ներկայացուցիչները, դեռ այդ տեղեկությունը չեն մեկնաբանում, փոխանցում է buro247.ru-ն:

 

2014-ին հարկերից խուսափելու համար մեղադրվում էր Դոմենիկո Դոլչե և Ստեֆանո Գաբանա դուետը, և այդ ժամանակ ամեն ինչ բարեհաջող ավարտ ունեցավ: 2015-ին Բարսելոնայի դատարանը մեղադրել է Մոնսերատ Կաբալյեին, իսկ Բար Ռաֆայելիին ձերբակալել է իսրայելական հարկային ծառայությունը: Վիվյեն Վեսթվուդին նույնպես կասկածել են եկամուտների մի մասը թաքցնելու համար, և այժմ հերթը Կառլ Լագերֆելդինն է:
 

Համաձայն տեղեկության, որը հրապարակվել է ֆրանսիական L’Express պարբերականում, Կառլին հաջողվել է թաքցնել մոտ 20 մլն եվրո տարբեր ընկերությունների միջև բարդ գործարքների շնորհիվ:

 

Գործի շրջանակում գլխավոր «կասկածյալը» դիզայների գրախանութն է, որը նա բացել է 1999-ին։

 

Շուրջ 20 մլն եվրո. Կառլ Լագերֆելդին կասկածում են հարկերը չվճարելու համար