Մնում եմ Սամվել Բալասանյանի թիմում, բայց շարունակելու եմ աշխատել մեկ այլ տեղում. Լիլիթ Մակարյան

13:42 • 09.01.16

 

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի՝ այլևս նախկին մամուլի խոսնակ Լիլիթ Մակարյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ ազատվել է աշխատանքից:


«Հարգելիներս, տեղեկացնում եմ, որ հեռացել եմ Գյումրու քաղաքապետի մամուլի խոսնակի պաշտոնից սեփական դիմումի համաձայն։ Նման որոշումը պայմանավորված է եղել զուտ գործնական հանգամանքներով։ Որտեղ կա գործ, լինում են նաև տարբեր մոտեցումներ: Մնում եմ Սամվել Բալասանյանի թիմում և շարունակելու եմ աշխատել` ի շահ քաղաքի մեկ այլ տեղում, որտեղ, վստահ եմ, իմ ընդունակությունները լավագույնս կարող եմ օգտագործել: Շնորհակալություն համատեղ աշխատանքի համար»,- գրել է նա։

Մնում եմ Սամվել Բալասանյանի թիմում, բայց շարունակելու եմ աշխատել մեկ այլ տեղում. Լիլիթ Մակարյան