Մահացել է մինի կիսաշրջազգեստի ստեղծողներից մեկը՝ Անդրե Կուրեժը
Փարիզի Նոիյի Սյուր Սեն արվարձանում մահացել է 92-ամյա հայտնի դիզայներ Անդրե Կուրեժը, ով համարվում էր արդեն «դասական» դարձած մինի կիսաշրջազգեստի համահեղինակներից մեկը։
Ինչպես նշում է lenta.ru-ն, Կուրեժը բրիտանուհի Մերի Կուանտի հետ համարվում է մինի կիսաշրջազգեստի ստեղծողներից մեկը։ Մինիները ստեղծվել են 1960-ականներին։
Հայտնի է, որ դիզայներն իր գործունեության ընթացքում աչքի է ընկել ֆուտուրիստական ոճի հագուստների ստեղծմամբ ու որպես դրանց ստեղծման հումք՝ սինթետիկ նյութերի օգտագործմամբ։










