Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել

12:55 • 09.01.16

Մոսկվայի իշխանությունները եղանակային վտանգի նախավերջին` «նարնջագույն» մակարդակ են հայտարարել, ինչը պայմանավորված է սաստիկ քամիներով ու բքով։

 

Ինչպես նշում է LifeNews-ը, հունվարի 9-ին քամու արագությունը կհասնի 17 մ/վրկ ցուցանիշի, սպասվում է ուժեղ ձյուն: Օդի ջերմաստիճանը կլինի -13-  -16 աստիճանի սահմաններում։

 

Օդերևութաբանները նախազգուշացրել են խուսափել փողոց դուրս գալուց ու մեքենա վարելուց: Չի բացառվում, որ ժամանակավորապես կարող է խափանվել էլեկտրամատակարարումը:

 

Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել