Քյոլնի ոստիկանապետը վաղաժամկետ թոշակի է ուղարկվել կանանց վրա հարձակումների դեպքերից հետո
Քյոլնի ոստիկանության ղեկավար Վոլֆգանգ Ալբերսը վաղաժամկետ թոշակի է ուղարկվել Ամանորի գիշերը կանանց հանդեպ իրականացված հարձակումների հետաքննության առնչությամբ խիստ քննադատության ֆոնին, գրում է BBC-ն` հղում անելով գերմանական ԶԼՄ-ներին:
Լրատվամիջոցների տվյալներով` Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա շրջանի ներքին գործերի նախարար Ռալֆ Յեգերն անձամբ տեղեկացրել է Ալբերսին հրաժարականի մասին, իսկ մոտ ժամանակում այդ կապակցությամբ պաշտոնական հայտարարություն կարվի:
Ավելի վաղ Քյոլնում անցկացվել էին բողոքի ակցիաներ, որոնց մասնակիցները կոչ են արել իշխանություններին բացահայտել սեռական հանցագործությունները։ Ոստիկանության գործողությունները և հարձակումների հետաքննությունները նույնպես ենթարկվել են քննադատության հասարակության և երկրի ՆԳՆ-ի կողմից:
60-ամյա Վոլֆգանգ Ալբերսը նույնպես ընդունել է ոստիկանության սխալները, սակայն բացառել է իր ինքնակամ հրաժարականը` հայտարարելով, որ «այժմ ինքը պետք է իր քաղաքին»։
Ընդհանուր առմամբ, Քյոլնի ոստիկանություն է ներկայացվել Ամանորի գիշերն իրականացված հանցագործությունների մասին մոտ 200 դիմում։










