Քյոլնում մերկ նկարչուհին բողոքի ակցիա է կազմակերպել ընդդեմ բռնության
Շվեյցարացի նկարչուհի Միլո Մուարեն գերմանական Քյոլն քաղաքի կենտրոնում միանձնյա բողոքի ակցիա է կազմակերպել ընդդեմ բռնության:
Ինչպես նշում է lenta.ru-ն, ամբողջովին մերկ կինը դուրս է եկել Քյոլնի գլխավոր հրապարակ, որտեղ Նոր տարվա գիշերը տասնյակ կանանց նկատմամբ սեռական բնույթի ոտնձգություններ էին իրականացվել:
Կինն այդ վիճակում հրապարակում է կանգնել մոտ 20 րոպե` ձեռքում պահելով «Հարգե’ք մեզ: Մենք հարձակման օբյեկտներ չենք` նույնիսկ եթե մերկ ենք» գրությամբ պաստառը:
Ըստ իրավապահների՝ արդեն հայտնի է, որ կանանց նկատմամբ սեռական բռնություններ իրագործողների մեծ մասը փախստականներ են։










