Մալաթիայի գյուղմթերքների շուկայում կատարված գողությունը բացահայտվել է

15:02 • 09.01.16

 

2015 թ. դեկտեմբերի 29-ին Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել գյուղմթերքների շուկայում Ռոզա Թ.-ի դրամապանակի գողության դեպքը. տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։


Դրամապանակում եղել էին փաստաթղթեր, 50.000 դրամ, 10 եվրո, ոսկյա ականջօղ, բանալի և այցեքարտեր: Վնասի չափը կազմում էր 74.000 դրամ:


Հունվարի 8-ին ոստիկանության ծառայողները, Վանտյան փողոցի թիվ 61/Ա հասցեի մոտից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1977 թ. ծնված Վահան Դ.-ին: Նա տվել է խոստովանական բացատրություն:


Գողոնը մասամբ առգրավված է: Կատարվում է քննություն:

Մալաթիայի գյուղմթերքների շուկայում կատարված գողությունը բացահայտվել է