United Airlines-ի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել «համարձակ» ուղևորուհու պատճառով

10:58 • 09.01.16

Նյու Յորքից Չիկագո թռչող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Դետրոյթում` անկարգ ուղևորուհու պատճառով, գրում է Газета-ն` հղում անելով Associated Press-ին:

 

Թռիչքից կես ժամ անց 22-ամյա Բրիանա Ֆարկուհարսոնը հայտարարել է, որ ցանկանում է լքել ինքնաթիռը: Այնուհետև նա սկսել է կռվել անձնակազմի հետ և ճանկռտել է բորտուղեկցորդուհուն: Անձնակազմին հաջողվել է կապել ուղևորուհուն գոտու, փողկապի և գոգնոցի օգնությամբ:
 

Վայրէջքից հետո կինը ձերբակալվել է, նա դատարանի առջև կկանգնի անձնակազմի վրա հարձակվելու համար:
 

Օդանավում եղել է 73 մարդ, Չիկագոյում վայրէջքն իրականացվել է մեկ ժամ ուշացումով։

 

United Airlines-ի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել «համարձակ» ուղևորուհու պատճառով