ԱՄՆ իշխանությունները որոշել են ԻՊ-ի համացանցային քարոզչության դեմ պայքարի բաժին ստեղծել

10:20 • 09.01.16

Ամերիկյան իշխանությունները որոշել են «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության համացանցային քարոզչության դեմ պայքարի բաժին ստեղծել, փոխանցում է BBC-ն:

 

Նշվում է, որ այդ բաժինը կպատկանի Պետական անվտանգության նախարարությանը, սակայն կհամագործակցի նաև այլ դաշնային և տեղական անվտանգության գործակալությունների հետ:

 

Աղբյուրը հայտնում է, որ Կալիֆոռնիայում կկայանա ազգային անվտանգության գործակալության ներկայացուցիչների հանդիպումը Սիլիկոնյան հովտի ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը կքննարկվեն տվյալ բաժնի ստեղծման և գործունեության հարցերը։

 

ԱՄՆ իշխանությունները որոշել են ԻՊ-ի համացանցային քարոզչության դեմ պայքարի բաժին ստեղծել