Մահվան ելքով պատահար Երևան-Սևան ճանապարհին. կա 3 վիրավոր

12:18 • 09.01.16

 

Հունվարի 8-ին ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 21։10-ի սահմաններում «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևան-Սևան ճանապարհի 46-րդ կմ-ին կայանված «Վոլվո» մակնիշի բեռնատարի կցասայլակի հետնամասին, ինչի հետևանքով «Միցուբիշի Պաջերո»-ի 4 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց: Ճանապարհին ուղևորներից մեկը՝ 1989 թ. ծնված Էդգար Բալդրյանը, մահացել է:


Կոտայքի մարզային քննչական վարչությունում կատարվում է նախաքննություն:

Մահվան ելքով պատահար Երևան-Սևան ճանապարհին. կա 3 վիրավոր