2015թ. 5 ամենաթանկ կտավները` ըստ Forbes-ի (լուսանկարներ)

01:15 • 10.01.16


Անցած տարին աչքի է ընկել արվեստի շուկայում կնքված բազում թանկարժեք գործարքներով: Հեղինակավոր Forbes հանդեսն ուշագրավ ֆոտոշարքով ի մի է բերել 2015թ. ամենաթանկ վաճառված 5 կտավները.


1. Պոլ Գոգենի «Հարսանիքը երբ է» կտավը 300 մլն դոլարով ձեռք է բերել Qatar Museums թանգարանը: Կտավում պատկերված աղջիկներից մեկն ավելի ուշ ամուսնացել է Գոգենի հետ:




2. Պաբլո Պիկասոյի «Ալժիրյան կանայք» կտավը 179.4 մլն դոլարով  գնել է կատարցի անհայտ գնորդ, ով հնարավորությւոն չի ունենա հրապարակայնորեն ցուցադրել կուբիզմի գլուխգործոցը: Պատճառն այն է, որ կատարում  խստիվ արգելված է մարդկային մարմնի մերկությունը բացահայտող իրերի ցուցադրությունը:




3. Ամադեո Մոդիլյանիի «Պառկած կինը» կտավն աճուրդում վաճառվել է 170.4 մլն դոլարով, ինչը ռեկորդ է այս նկարչի համար: Հայտնի է, որ կտավի գնորդը չինացի է:




4. Ռոյ Լիխտենշտեյնի «Բուժքույր» կտավը վաճառքվել է մոտ 100 մլն դոլարով: Նշվում է, որ 1964թ. ստեղծված կտավի հիմքում ընկած է կոմիքսներից վերցված կերպար:




5. Մարկ Ռոտկոյի «Համար 10» կտավը, որը ստեղծվել է 1958թ. և աբստրակտ էսքպրեսիոնիզմ ժանրի գործ է, վաճառվել է 81.9 մլն դոլարով:

2015թ. 5 ամենաթանկ կտավները` ըստ Forbes-ի (լուսանկարներ)