«Աստղային պատերազմները» Հարիսոն Ֆորդին դարձրել է պատմության մեջ ամենաշատ վաստակող դերասան
«Աստղային պատերազմները» ֆիլմաշարի յոթերորդ էպիզոդում գլխավոր դերում հանդես եկող Հարիսոն Ֆորդը դարձել է պատմության մեջ ամենաշատ վաստակող դերասանը, հաղորդում է rbc.ru-ն: Ֆիլմերը, որոնցում նա խաղացել է իր կարիերայի ընթացքում, աշխատել են ընդհանուր առմամբ 4,7 միլիարդ դոլար:
Ֆորդը զբաղեցրել է առաջին հորիզոնականը «Աստղային պատերազմներ. Ուժի զարթոնքը» ֆիլմի էկրան բարձրանալուց հետո: ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաշատ վաստակող դերասանների ցանկում երկրորդ տեղը զբաղեցնում է Սեմյուել Լ. Ջեքսոնը, որի մասնակցությամբ ֆիլմերը վաստակել են 4,6 միլիարդ դոլար: Ամենաշատը եկամուտ բերել է 2012 թվականին թողարկված ֆանտաստիկ մարտաֆիլմ «Վրիժառուները»:
Ռեժիսորների մեջ առաջին տեղը զբաղեցնում է Սթիվեն Սպիլբերգը, ում ֆիլմերը վաստակել են ավելի քան 4,2 միլիարդ դոլար:










