Հռոմի պապի առաջին գիրքը կթողարկվի հունվարին

23:31 • 10.01.16

Հռոմի Ֆրանցիսկոս պապի առաջին գիրքը, որը հիմնված է  իտալացի լրագրող Անդրեա Տորնիելիի հետ իր զրույցների վրա, կթողարկվի առաջիկայում:

Ինչպես հաղորդում է BBC-ն` գիրքը կկրի «Աստծո անունը ողորմածությունն է» խորագիրը: Հայտնի է, որ գրքի անվանումը շապիկին կգրվի քահանայապետի ձեռքով` կարմիր տառերով սպիտակ ֆոնի վրա:

Գրքի թողարկումը նվիրվում է Ողորմածության տարվան, որն էլ Հռոմի պապը հայտարարել է 2016 թվականը: Գրքի թողարկումը նախատեսված է հունվարի 12-ին:


 

Հռոմի պապի առաջին գիրքը կթողարկվի հունվարին