Պաշտպան Ռոբերտ Դարբինյանը կրկին հանդես կգա Շիրակում

18:00 • 10.01.16

 «Շիրակը» Գյումրու ակադեմիայում  վերսկսել է մարզումները։ Թիմին արդեն միացել են բոլոր լեգիոներները, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

 

Գյումրեցիների կազմում այս տարվանից հանդես կգա երիտասարդ աջ պաշտպան Ռոբերտ Դարբինյանը, որի հետ «Շիրակը» պայմանագիր է ստորագրել մինչ սույն թվականի նոյեմբերի 30-ը։ Դարբինյանն արդեն մարզվում է թիմի կազմում։

 

Հիշեցնենք, որ Ռոբերտ Դարբինյանը  Սամարայի «Կռիլյա Սովետովի» սան է։ 20-ամյա խաղացողը  2014/15 մրցաշրջանում հանդես էր գալիս «Շիրակի» կազմում։ Մրցաշրջանի ավարտից հետո Դարբինյանը հեռացավ «Շիրակից», սակայն ոչ մի ակումբում հանդես չեկավ։