Ես արագ լուծվող աստղ եմ. Դևիդ Բոուիի ամենահետաքրքիր մտքերը (լուսանկարներ)

16:10 • 11.01.16

Այսօր հայտնի դարձավ, որ հունվարի 10-ին կյանքից հեռացել է աշխարհահռչակ ռոք երաժիշտ Դևիդ Բոուին, ով 18 ամիս շարունակ պայքարում էր քաղցկեղի դեմ:

 

Նշվում է, որ 69-ամյա արվեստագետն իր մահկանացուն կնքել է` ընտանիքի ամենահարազատ անդամներով շրջապատված:

 

Ի հիշատակ տաղանդաշատ բրիտանացու Esquire ամսագիրն ուշագրավ ծաղկաքաղ է արել նրա մտքերից` ներկայացնելով լավագույնները.

 

1. Ես երբեք չեմ ցանկացել լիարժեք ամերիկացի դառնալ: Այդ իսկ պատճառով այն ամենը, ինչ ես գնում եմ ու հագնում, արտադրված է Եվրոպայում:

In 2013 the Victoria and Albert Musuem held a Bowie exhibition featuring over 300 objects including handwritten lyrics, original costumes, fashion, photography, film, music videos, set designs and Bowie’s own instruments. Seen here is the Starman costume.

 

2. Դժվար թե իմ մասին որևէ մեկը հիշի  հազար տարի անց:

Bowie on stage in 2003

 

3. Ես արագ լուծվող աստղ եմ. հարկավոր է միայն ջուր ավելացնել ու մի քիչ խառնել:

At the relaunch of the Hammersmith Apollo in west London in 2002

 

4. Չափազանց դժվար է ապրել ներդաշնակության մեջ` քաոսի հետ:

David Bowie headlines he Glastonbury Festival in 2000

5. Երիտասարդ տարիքում ես շատ եմ թմրանյութեր օգտագործել: Հիմա հաստատ կարող եմ ասել, որ ես ավելի հավասարակշռված եմ, բայց այս վիճակին հասնելու համար ստիպված եմ եղել միլիոնավոր հաբեր խժռել:

David Bowie performs at the Panathinaikos stadium in Athens in 1996

 

6. Շատ դժվար է քանդել բարոյախոսությունը մի աշխարհում, որտեղ դրանից այլևս չի մնացել:

During a concert in Vienna, Austria, in 1996

 

7. Դու չես կարող հաղթել կամ պարտվել` առանց մրցապայքարին մասնակցելու:

David Bowie and wife Iman in 1995

 

8. Ես սարսափում եմ մարդկանցից, ովքեր զուրկ են տաղանդից ու բախտի բերմամբ են ճանաչում ձեռք բերել: Նման մարդիկ կարող են միայն արտացոլել լույսը, բայց չեն կարող այն արձակել:

David Bowie preforming with Tin Machine in 1991

9. Իրականում ռոք կուռք լինելն ու սուպերմոդել կին ունենալն ամենալավ բանն է, որ կարող է այս կյանքում տեղի ունենալ:

David Bowie in 1991

 

10. Ատում եմ մարդկանց, ովքեր չգիտեն՝ ինչպես վատնել իրենց ազատ ժամանակը։

David Bowie performs on stage during the Live Aid concert at Wembley Stadium 1985 in London

 

Ես արագ լուծվող աստղ եմ. Դևիդ Բոուիի ամենահետաքրքիր մտքերը (լուսանկարներ)