Չենինգ Տատումի սանրվածքը զվարճացրել է համացանցի օգտատերերին
Հոլիվուդյան դերասան Չենինգ Տատումի սանրվածքը զվարճացրել է համացանցի օգտատերերին, գրում է Газета-ն:
Արտիստը եղել է «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության արարողության հյուրերի թվում: Նրա նոր կերպարը ոչ բոլորին է դուր եկել:
Twitter-ն անմիջապես հայտնի է դարձրել Տատումի մազերը և այն դարձրել «Անջելինա Ջոլիի ոտքերի» յուրահատուկ մրցակիցը։ Մասնավորապես՝ օգտատերերը դերասանին համեմատել են Saturday Night Live կատակերգական շոուի կերպարի, ինչպես նաև «Չառլիի հրեշտակները» չարագործներից մեկի հետ:
«Սուպերհերոսները նույնպես սխալներ են թույլ տալիս»,- գրել է The Huffington Post-ը:










