Իտալիան ավելի քան 1 մլն եվրո կհատկացնի «Խորհրդավոր ընթրիքի» պահպանման համար
Վերածննդի դարաշրջանի թերևս ամենատաղանդավոր ներկայացուցչի` Լեոնարդո դա Վինչիի գլուխգործոցներից մեկի` «Խորհրդավոր ընթրիք» որմնանկարի պահպանման նպատակով Իտալիայի իշխանությունները պատրաստվում են 1 մլն 150 հազար եվրո հատկացնել։
Ինչպես նշում է italia-ru.com-ը, մասնավորապես երկրի մշակույթի նախարարությունը պատրաստվում է արդիականացնել այն համակարգը, որն ապահովում է որմնանկարի նորմալ պահպանման համար անհրաժեշտ միկրոկլիման:
Աղբյուրը մանրամասնում է, որ համակարգի արդիականացման արդյունքում ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ հնարավորություն կունենան տեսնելու այս գլուխգործոցը` առանց դրան վնաս պատճառելու:
Հայտնի է, որ ներկայում որմնանկարը միաժամանակ տեսնել կարող է ընդամենը 30 զբոսաշրջիկ` այն էլ 15 րոպեով:










