Ջեյսոն Սթեթհեմն ու Ռոզի Հանթինգթոն Ուայթլին ամուսնանում են (լուսանկարներ)
Աշխարհի ամենանախանձելի փեսացուներից մեկը` դերասան Ջեյսոն Սթեթհեմը, պատրաստվում է «կոտրել» հազարավոր կանանց սրտերը, քանի որ ամուսնանալու և ընտանիք ստեղծելու ճանապարհին է:
Ինչպես նշում է Tatler-ը մարտաֆիլմերի աստղը նշանադրվել է իր վաղեմի ընկերուհու` երկարոտն մոդել Ռոզի Հանթինգթոն Ուայթլիի հետ: Զույգը միասին է հայտնվել «Ոսկե գլոբուս-2016» կինոմրցանակաբաշխությանը, որի ժամանակ պապարացիների աչքից չի վրիպել շիկահեր գեղեցկուհու մատնեմատին փայլող նշանադրության մատանին:
Նշենք, որ սիրահարների միջև կա 20 տարվա տարիքային տարբերություն։ 2015 թվականին նրբագեղ բրիտանուհին նշել է ծննդյան 28-րդ տարեդարձը, իսկ նրա ընտրյալը` 48-րդը։












