«Ողջ մնացածը» ֆիլմն արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի. պարգևատրվել է նաև ֆիլմի գլխավոր դերակատար Դի Կապրիոն (թարմացված, լուսանկարներ)

09:12 • 11.01.16

Հոլիվուդի աստղերը հավաքվել են Լոս Անջելեսի «Բևերլի Հիլթոն» հյուրանոցում, որտեղ ընթանում է «Ոսկե գլոբուս» 73-րդ մրցանակաբաշխության արարողությունը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Եվ այսպես, Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Ողջ մնացածը» ֆիլմը մրացանակի է արժանացել «Լավագույն դրամա» անվանակարգում: Նույն ֆիլմում կատարած գլխավոր դերի համար մրցանակ է ստացել Լեոնարդո Դի Կապրիոն՝ որպես լավագույն դրամատիկ դերասան։

 

Որպես լավագույն դրամատիկ դերասանուհի մրցանակի է արժանացել Բրի Լարսոնը՝ «Սենյակ» ֆիլմում կատարած դերի համար։

 

«Կատակերգության կամ մյուզիքլի լավագույն դերասան» անվանակարգում հաղթող է ճանաչվել ամերիկացի դերասան Մեթ Դեյմոնը՝ «Մարսիացին» ֆիլմում աշխատանքի համար: «Կատակերգության կամ մյուզիլքի լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ջենիֆեր Լոուրենսը՝ «Ջոյ» ֆիլմում դերի համար։ 

 

Բրիտանացի դերասանուհի Քեյթ Ուինսլեթը ստացել է բաղձալի արձանիկը «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում` «Սթիվ Ջոբս» ֆիլմում կատարած դերի համար։

 

Սիլվեստեր Ստալոնեն մրցանակի է արժանացել «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում` «Քրիդ. Ռոքիի ժառանգությունը» ֆիլմի համար:

 

Ամերիկացի սցենարիստ, օսկարակիր Ահարոն Սորկինը «Ոսկե գլոբուս» է ստացել «Սթիվ Ջոբս» ֆիլմի սցենարի համար:

 

«Մոցարտը ջունգլիներում» սերիալը մրցանակ է ստացել կատակերգության ժանրում լավագույնը լինելու համար:

 

«Կատակերգական սերիալում լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակի է արժանացել Ռեյչել Բլումը:

 

Իտալացի հայտնի երգահան Էնիո Մարիկոնեն մրցանակի է արժանացել Քվենտին Տարանտինոյի «Գարշելի ությակը» ֆիլմի երաժշտության համար:

 

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում մրցանակի է արժանացել ամերիկյան Pixar մուլտֆիլմը:

 

Ռեժիսոր Լասլո Նեմեշի հունգարական «Սեուլի որդին» ֆիլմը «Ոսկե գլոբուս» արձանիկը ստացել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:

 

Ֆիլմի լավագույն երգ անվանակարգում մրցանակի է արժանացել Ջեյմս Բոնդի մասին ֆիլմից Writing’s On The Wall երգը:

 

Դրամատիկ սերիալ անվանակարգում մրցանակը բաժին է հասել «Միստեր Ռոբոտ» սերիալին:

 

Մինի սերիալում լավագույն դերասան է ճանաչվել Օսկար Այզեքը («Ցույց տվեք ինձ հերոսին»), իսկ լավագույն դերասանուհի` Լեդի Գագան («Սարսափների ամերիկյան պատմություն. Հյուրանոց»):

 

Winner of the night! Leonardo DiCaprio took home the honor for Best Actor in a Drama at the Golden Globes as The Revenant swept the winners board on Sunday night Big thanks: Leo and Alejandro celebrating after it was announced The Revenant took the biggest award of the night as it was named the Best Picture Drama, beating out Carol, Mad Max: Fury Road, Room, and highly touted Spotlight'I've been waiting 20 years for this!' Taraji P. Henson refused to cut her speech short as she won Best Actress in a TV Drama for EmpireWinner! Matt Damon was named Best Actor in a Comedy or Musical Film for The MartianShaken: Kate looked clearly shocked to have won in her categoryFunny men: Channing Tatum and Jonah Hill (dressed as the bear from The Revenant) presented the actress with her gong

«Ողջ մնացածը» ֆիլմն արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի. պարգևատրվել է նաև ֆիլմի գլխավոր դերակատար Դի Կապրիոն (թարմացված, լուսանկարներ)