Հիտլերի գիրքը սպառվել է վաճառքում հայտնվելուց առաջ

23:54 • 12.01.16

Հիտլերի «Իմ պայքարը» գրքի վերահրատարակված նախնական տպագրաքանակը սպառվել է նախքան վաճառքում հայտնվելը:

«Լենտա»-ն հայտնում է, որ գիրքը անմիջապես նախապես գնել են ինտերնետում: Խոսքը 4 հազ. տպաքանակի մասին է: Այժմ նախատեսվում է տպաքանակը հասցնել 15 հազարի:

Ծավալուն մեկնաբանություններով համալրված գիրքը վաճառվում է գրեթե ինքնարժեքով՝ 59 եվրոյով:

Հունվարի 1-ից վերացվել է սկանդալային գրքի վերահրատարակման արգելքը և  70 տարվա մեջ առաջին անգամ «Իմ պայքարը» տպագրվել է:

 

Հիտլերի գիրքը սպառվել է վաճառքում հայտնվելուց առաջ