Բրյուսելում Դևիդ Բոուիի հիշատակին նվիրված համերգ է կայացել

09:33 • 12.01.16

Բրյուսելում հնչել են օրերս կյանքից հեռացած երգիչ Դևիդ Բոուիի ամենահայտնի երգերը: Ռոք աստղի բելգիացի երկրպագուներն այդ կերպ հարգել են իրենց կուռքի հիշատակը, գրում է Интерфакс-ը:

 

Նախաձեռնությունը պատկանում է ռոքի սիրահար, Բրյուսելի քաղաքային խորհրդի անդամ Ֆիլիպ Քլոզին:
 

Տեղական ժամանակով մոտ 18:00-ին Բելգիայի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում հնչել են Space Oddity երգի առաջին հնչյունները` լուսային էֆեկտների ուղեկցությամբ:

 

Նշվում է, որ ամբողջ աշխարհում արտիստները, քաղաքական գործիչները, երաժիշտներն իրենց ցավակցությունն են հայտնում բրիտանացի ռոք երգիչ և երգերի հեղինակ Դևիդ Բոուիի մահվան կապակցությամբ:


 

Բրյուսելում Դևիդ Բոուիի հիշատակին նվիրված համերգ է կայացել