«Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունն ամբողջ աշխարհում դիտել է մոտ 18.5 մլն հեռուստադիտող

10:01 • 12.01.16

«Ոսկե գլոբուս-2016» մրցանակաբաշխության արարողությունը, որը կայացել է օրերս Լոս Անջելեսի Beverly Hilton Hotel հյուրանոցում, դիտել է 18.5 մլն հեռուստադիտող։ Դա մոտ 800.000-ով քիչ է նախորդ տարվա ցուցանիշի համեմատ։ Այդ մասին վկայում են ամերիկյան Nielsen հետազոտական ընկերության տվյալները, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Կազմակերպության գնահատականով` Twitter սոցկայքում արարողության հետ կապված հաղորդագրություններ տեղադրել է մոտ 518.000 մարդ: Դրանք դիտել է 298.8 մլն օգտատեր:
 

2015-ին «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը դիտել է 19.3 մլն մարդ, 2014-ին` 20.9 մլն մարդ, որը եղել է ամենամեծ ցուցանիշը վերջին 10 տարվա ընթացքում։


 

«Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունն ամբողջ աշխարհում դիտել է մոտ 18.5 մլն հեռուստադիտող