Համացանցում հայտնվել է «Գաղտնի նյութերի» նոր սերիայից մի հատված (տեսանյութ)

15:30 • 12.01.16

Fox հեռուստաալիքի ներկայացուցիչները համացանցում հրապարակել են «Գաղտնի նյութեր» սերիալի նոր սեզոնի առաջին սերիայի սկիզբը: Նոր սեզոնի պրեմիերան նախատեսված է հունվարի 24-ին, գրում է lenta.ru-ն: Մոտ մեկ րոպե տևողությամբ հատվածը տեղադրվել է այդ հեռուստանախագծին նվիրված doyoustillbelieve.com կայքում:

 

Տեսանյութում գործակալ Ֆոքս Մալդերը, ում դերում հանդես է գալիս Դևիդ Դուխովնին, պատմում է արտասովոր երևույթների նկատմամբ իր հետաքրքրության պատճառների, կորած քրոջ որոնումների և Դանա Սկալիի (Ջիլիան Անդերսոնի) հետ համատեղ աշխատանքի մասին Հետաքննությունների դաշնային բյուրոյի հատուկ բաժնում։

 

Նոր սեզոնի սցենարիստ և ռեժիսորն է դարձել օրիգինալ սերիալի հեղինակ Քրիս Քարտերը:

 

«Գաղտնի նյութեր» սերիալը Fox-ով հեռարձակվել է 1993-ից մինչև 2002 թվականը: Այն հեռուստաընկերությունում ամենաերկարատև նախագծերից մեկն է, որն արժանացել է բազմաթիվ հեղինակավոր հեռուստատեսային մրցանակների:

 

Համացանցում հայտնվել է «Գաղտնի նյութերի» նոր սերիայից մի հատված (տեսանյութ)