Վլադիմիր Սպիվակովի ջութակահարների առաջին միջազգային մրցույթը սկսել է դիմումների ընդունումը

09:54 • 12.01.16

Վլադիմիր Սպիվակովի ջութակահարների առաջին միջազգային մրցույթը (Vladimir Spivakov International Violin Competition) հայտարարել է դիմումների ընդունման մեկնարկի մասին: Այդ մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են մրցույթի հանձնաժողովից։

 

Դիմումները կընդունվեն մինչև մարտի 20-ը: Լսումներին մասնակցելու թույլտվության մասին կհաղորդվի ավելի ուշ` ապրիլի 10-ին:
 

Թույլ է տրվում աշխարհի բոլոր երկրներից 15-26 տարեկան երաժիշտների մասնակցությունը: Մրցույթը բաղկացած է 3 փուլից, որից հետո ժյուրին կընտրի 4 հաղթողներին։ Հաղթողները կստանան թանկարժեք ջութակներ և դրամական պարգևատրում:
 

Մրցույթը կանցկացվի Ուֆա քաղաքում 2016թ. մայիսի 10-17-ը:

 

 

Վլադիմիր Սպիվակովի ջութակահարների առաջին միջազգային մրցույթը սկսել է դիմումների ընդունումը