Ամուր վագրի և Տիմուր այծի մասին մանկական գիրք կհրատարակվի
Մանկական գրքերի հեղինակ Սերգեյ Գեորգիևը մտադիր է ստեղծագործություն գրել Պրիմորսկի սաֆարի-այգում բնակվող Ամուր վագրի և Տիմուր այծի ընկերության մասին:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` նոր կերպարներ կներառվեն արդեն գոյություն ունեցող Ամուր վագրի մասին մանկական պատմվածքների երրորդ մասում: Պատմվածքների շարքում, որը Գեորգիևը հեղինակում է արդեն 10 տարի, Ամուրը կընկերանա այծի հետ, երբ հայտնվի կենդանաբանական այգում:
Ակնկալվում է, որ գիրքը լույս կտեսնի մեկ տարվա ընթացքում` առնվազն 15000 տպաքանակով:










