Ժողովուրդը, որը չի ցանկանում մահանալ, երբեք չի մահանա. Բոլոր ժամանակների ամենահայտնի մարդկանց մտքերը հայերի մասին

22:58 • 13.01.16

«Հազարամյա պատմության ընթացքում հայերը աչքի են ընկել  իրենց խիզախությամբ, իմաստությամբ, գրականությամբ, մշակույթով և շատ այլ առանձնահատկություններով»: Այս մասին ասվում է Неизведанная Планета գիտահետազոտական   պարբերականի հրապարակած հոդվածում, որտեղ ներկայացվել են տարբեր ժամանակների հայտնի մարդկանց` գրողների, կայսրերի, դերասանների, հոգևորականների խոսքերը հայ ժողովրդի և Հայաստանի մասին, որոնք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:


1. Գայոս  Հուլիոս Կեսար


«Երբ հայերը  կանգնում են ուս-ուսի տված և ձեռք-ձեռքի բռնած` հողը ոտքի տակ տալով իրենց թմբուկների և ծիրանափողի ձայների ներքո, ավելի շուտ  իմ պալատի սյուները  փոշի կդառնան, քան նրանց հնարավոր կլինի կանգնեցնել»:


2. Մարկ Յունիան Յուստին, հռոմեացի պատմաբան


«Աններելի կլիներ չխոսել նման պետության մասին, որի սահմանները Պարթևստանից հետո ամենածավալունն են եղել բոլոր թագավորություններից, երբ Հայաստանը ձգվում էր Կապադովկիայից մինչև Կասպից ծով»:


3. Պարսից Դարեհ արքա


«Հայերին հնարավոր չէ հաղթել, նրանց հնարավոր է միայն բաժանել»:


4. Ռոքուել Քենտ, ամերիկացի նկարիչ, գրող


«Հայաստանը հրաշքների երկիր է: Եթե ինձ հարցնեին, թե մեր մոլորակի վրա որտեղ է հնարավոր հանդիպել ամենից շատ հրաշքների, ես ամենից առաջ կտայի Հայաստանի անունը…Ակամա ապշում ես, որ աշխարհի այս փոքր անկյունում կարելի է հանդիպել այնպիսի հուշարձանների ու այնպիսի մարդկանց, որոնք կարող են դառնալ ամբողջ աշխարհի զարդն ու հպարտությունը: Թող երիցս փառավորյալ լինի հողը հայկական, տաղանդների օրրանը, մեծ սխրանքների օրրանը»:


5. Պավլո Տիչինա, ուկրաինացի պոետ


«Ինչպես բարձր են Հայաստանի լեռները, այնքան բարձր է Հովհաննես Թումանյանի կերպարը: Որքան խորն են Հայաստանի լճերը, նույնքան խորն են Հովհաննես Թումանյանի մտքերը»:

 

6. Հովհաննես Պողոս II, Հռոմի պապ (1978-2005)


«Զոհաբերությունը հայոց պատմության անփոփոխ մասն է… Սպասում եմ այն օրվան, երբ կհամբուրեմ այդքան զոհերի արյամբ ջերմացած  հայոց հողը»:


7. Ջորջ Բայրոն, անգլիացի պոետ


«Երկրագնդի վրա չկա մեկ այլ երկիր, որ այդքան հրաշքներով հագեցած լինի, որքան հայոց հողն է»:


8. Արմին Վեգներ, գերմանացի գրող և իրավապաշտպան, Հայոց ցեղասպանության լուսանկարիչ- հետազոտող


«Մինչ օրս աչքիս առաջ է ողջ ժողովրդի աքսորը իր սեփական հողից: Հայերը անպարտելի ժողովուրդ են»: 


9. Էլիզաբեթ Բաուեր, ավստրիացի պատմաբան, հայագետ


«Թեև Հայաստանի մասին քիչ բան է հայտնի,  Եվրոպան մշակութային ժառանգության առումով մեծապես պարտական է նրան: Պատմության արշալույսին Հայաստանը քաղաքակրթության բնօրրաններից էր»:


10.  Ուիլյամ Գլադստոն, անգլիացի պետական գործիչ, գրող


«Հայաստանին ծառայել նշանակում է ծառայել քաղաքակրթությանը»:


11.  Մաքսիմ Գորկի, ռուս գրող


«Ակամա հիշողությունը վերակենդանացնում է Հայաստանի ողբերգական պատմությունը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին` Կոստանդնուպոլսի կոտորածը, Սասունի կոտորածը, «մշակութային» Եվրոպայի քրիստոնյաների զզվելի անտարբերությունը»: Բարդ է հիշել բոլոր ողբերգությունները, որոնց միջով անցել է այս եռանդուն ժողովուրդը»:


12.  Ֆրեդերիկ Շոպեն, լեհ կոմպոզիտոր, դաշնակահար


«Հայերը քրիստոնյա քաղաքակրթության հնագույն ժողովուրդներից են, ինչպես նաև ամենախաղաղ, ստեղծագործող և իմաստուն ազգերից մեկը ողջ աշխարհում»:


13.   Մել Գիբսոն, ամերիկացի դերասան


«Հավատքի համար ցուցաբերած քաջությունը   հայերի առանձնահատկությունն է քրիստոնեության առաջին իսկ օրերից մինչև մեր օրերը»:


14.  Անատոլ Ֆրանս, ֆրանսիացի գրող, գրաքննադատ


«Պետք է խոստովանենք, որ այս ժողովուրդը խելացի և քաջ է, որ ձգտում է քաղաքակիրթ աշխարհի  բարձր  գաղափարների յուրացմանը: Ժողովուրդը, որը չի ցանկանում մահանալ, երբեք չի մահանա»:


15. Վալերի Բրյուսով


«Հայաստանը ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է»:


16. Ֆրիտյոֆ Նանսեն


«Հայ ժողովրդի պատմությունը համատարած փորձություն է` գոյատևման փորձություն…»:


17.  Առնոլդ Շվարցենեգեր


«Այսօր Կալիֆոռնիան պատիվ ունի տուն լինելու հայոց սփյուռքի համար, որն ամենամեծն է Հայաստանի սահմաններից դուրս: Դա ծաղկուն համայնք է, հպարտ հիշեցումը հայ ժողովրդի գոյատևման և վճռականության մասին»:


18.  Ֆրանց Վերֆել, ավստրիացի գրող


«Հայաստանը քաղաքակրթության օրրանն է, Հին աշխարհի ամենազարգացած և առաջատար երկրներից մեկը»:


 

 

Ժողովուրդը, որը չի ցանկանում մահանալ, երբեք չի մահանա. Բոլոր ժամանակների ամենահայտնի մարդկանց մտքերը հայերի մասին