Դևիդ Բոուիի երկրպագուները խնդրագիր են գրել Աստծուն
Իտալիայից Դևիդ Բոուիի երկրպագուհի Անդրեա Նատելան Change.org կայքում տեղադրել է «Աստծուն ուղղված խնդրագիր», որում բողոքում է հունվարի 10-ին կյանքից հեռացած բրիտանացի երաժշտի մահվան դեմ, գրում է lenta.ru-ն:
«Ասա «ո՛չ» Դևիդ Բոուիի մահվանը»,- ասված է «Աստծուն կամ նրան, ով դա կարող է լինել» ուղղված ուղերձում: Խնդրագիրն արդեն ստորագրել է ավելի քան 4.300 մարդ:
Բացի այդ, Change.org-ում տեղադրված է ևս մի խնդրագիր՝ ուղղված Միջազգային աստղագիտական միությանը: Դրա հեղինակը՝ բրիտանացի Դենիել Չերչիլը, խնդրում է Մարսն անվանափոխել երաժշտի պատվին: Խնդրագիրը ստորագրել է ավելի քան 1.200 մարդ:
Երաժիշտը մահացել է հունվարի 10-ին, ընտանիքի շրջապատում, քաղցկեղի դեմ 18 ամիս տևած պայքարից հետո:










