Հայտարարվել են «Ոսկե ազնվամորու» թեկնածուները. «Մոխրագույնի հիսուն երանգները» ֆիլմը հավակնում է 6 մրցանակի
Հայտնի են դարձել «Ոսկե ազնվամոորի» կինոմրցանակի թեկնածուները, գրում է gazeta.ru-ն։
Անվանակարգերի քանակով առաջատար են դարձել «Մոխրագույնի հիսուն երանգները», «Պիքսելները», «Յուպիտերի վերելքը» և «Հաստլիկն ընդդեմ բոլորի» ֆիլմերը։ Թվարկված ֆիլմերից յուրաքանչյուրը կարող է ստանալ մինչև վեց մրցանակ: Մրցանակների է հավակնում նաև «Ֆանտաստիկ քառյակը» ֆիլմը:
«Ոսկե ազնվամորին» շնորհվում է սեզոնի ընթացքում ամենավատը ճանաչված ֆիլմերին և դերասաններին: Այս տարի թեկնածուների թվում են Ջեյմի Դորնանը, Քևին Ջեյմսը, Չենինգ Տատումը և Ադամ Սենդլերը:
Հակամրցանակի թեկնածուները հայտարարվել են «Օսկարի» թեկնածուների հայտարարումից մեկ օր առաջ: «Ոսկե ազնվամորու» հաղթողները հայտնի կդառնան փետրվարի 27-ին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունից մեկ օր առաջ։










