Պետդումայում հետաքրքրվել են, թե ինչի վրա են ծախսվել Ժաննա Ֆրիսկեի բուժման համար հանգանակված միջոցները

17:08 • 13.01.16

ՌԴ Պետդումայի պատգամավոր Վադիմ Սոլովյովը պատրաստվում է «Ռուսֆոնդ» կազմակերպությանը դիմել, որը զբաղվել է հանգուցյալ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի բուժման համար դրամահավաքությամբ։ Դիմումում նա պահանջելու է պարզել, թե ինչի վրա է երգչուհու ընտանիքը ծախսել այդ գումարը, գրում է НТВ-ն։

 

Նա նշել է, որ պատրաստվում են հարցում ուղղել Ժաննա Ֆրիսկեի բուժման համար գումար հավաքած հիմնադրամին։ 


«Մենք «Ռուսֆոնդին» խնդրում ենք տեղեկացնել այն մասին, թե ինչի վրա են ծախսվել մեր գումարները և ներկայացվե՞լ է արդյոք ծախսերի վերաբերյալ հաշվետվություն։ Այդ գումարը հավաքվել է ողջ աշխարհից։ Թվում է՝ այդ հարցում պետք է լիակատար թափանցիկություն լինի»,-ասել է նա։

 

Պատգամավորը պատմել է, որ նոյեմբերին «Ռուսֆոնդին» արդեն համապատասխան հարցում ուղարկվել է, ինչին պատասխանել են, որ հավաքված միջոցների՝ 69 մլն ռուբլու մի մասը գնացել է երգչուհու բուժմանը, մի մասը տրամադրվել է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը, իսկ 25 մլն ռուբլին հանձնվել է Ֆրիսկեի հարազատներին։
 

Պետդումայում հետաքրքրվել են, թե ինչի վրա են ծախսվել Ժաննա Ֆրիսկեի բուժման համար հանգանակված միջոցները