Թողարկվել է Քոեն եղբայրների «Կեցցե Կեսարը» ֆիլմի նոր թրեյլերը (տեսանյութ)

14:52 • 13.01.16

Թողարկվել է Ջոել և Իթան Քոենների «Կեցցե Կեսարը» ֆիլմի նոր թրեյլերը։ Այն կարելի է տեսնել YouTube-ում, գրում է gazeta.ru-ն:

 

Տեսանյութի մեծ մասը նվիրված է տեսարանին, որտեղ Ռեյֆ Ֆայնսի կատարմամբ ռեժիսորը փորձում է բացատրել դերասանին՝ ինչպես է ճիշտ արտասանել բառը։

 

Ֆիլմում նաև նկարահանվել են Ջոշ Բրոլինը, Ջորջ Քլունին, Թիլդա Սուինթոնը, Չենինգ Տատումը, Սքարլեթ Յոհանսոնը, Օլդեն Էյրենրայկը և Ջոնա Հիլը:

 

Ֆիլմը պատմում է հոլիվուդյան ստուդիայից աշխատակցի կյանքի մեկ օրվա մասին, որի ընթացքում նա պետք է բազմաթիվ խնդիրներ լուծի։

 

Գործողությունը զարգանում է 1950-ականներին՝ Հոլիվուդի «ոսկե շրջանում»։

 

Թողարկվել է Քոեն եղբայրների «Կեցցե Կեսարը» ֆիլմի նոր թրեյլերը (տեսանյութ)