Վրաստանում գործ է հարուցվել Անտոնիս վան Դեյքի կտավը մաքսանենգ ճանապարհով Թուրքիա տեղափոխելու վերաբերյալ
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը հայտնել է հետաքննություն սկսելու մասին, որը կապված է երկրից դուրս բերված և նախորդ շաբաթ Ստամբուլում հայտնաբերված Անտոնիս վան Դեյքի կտավի հետ, գրում է Интерфакс-ը։
Ներկայում քննչական ծառայությունում արդեն հարցաքննվել են Էկա Աբաշիձեն, ով հայտարարել է, որ կտավը 15 տարի պատկանել է իր ընտանիքին, ինչպես նաև այն 2010-ին նրանից գնած Վրաստանի բնակիչներ Զախիր Հուսեյնովը և Մալխազ Մախարաձեն։
Հուսեյնովը բացատրել է, որ չի իմացել` ինչպիսի արժեք է իրենից ներկայացնում կտավը, իսկ Թուրքիա է տեղափոխել օրինական ձևով։
Թուրքիայում բերման ենթարկված 2 տղամարդիկ հարցաքննության ընթացքում պատմել են, որ մտադիր են եղել վաճառել կտավը 14 մլն լիրայով։










