Դևիդ Բոուիին գաղտնի դիակիզել են Նյու Յորքում. The Guardian

14:18 • 14.01.16

ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում կայացել է հայտնի ռոք աստղ Դևիդ Բոուիի դիակիզման գաղտնի արարողությունը, ինչն արվել է հանգուցյալի կամքի համաձայն:

 

Ինչպես նշում է The Guardian-ը, դեռևս կենդանության օրոք տաղանդաշատ երաժիշտը ցանկություն է  հայտնել, որ մահից հետո իրեն չհուղարկավորեն, այլ դիակիզեն: Նա նաև ցանկացել է, որ այդ արարողությանն իր հարազատներից կամ սիրելի անձանցից որևէ մեկը ներկա չլինի:

 

Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ դիակիզման արարողությունը տեղի է ունեցել 69-ամյա Բոուիի մահից կարճ ժամանակ անց:

 

Հիշեցնենք, որ Tert.am-ն ավելի վաղ՝ Mercury թերթին հղումով հայտնել էր, որ Բոուին հուղարկավորվելու է և որ նրա թաղմանը ներկա կլինեն նրա ընկերները, այդ թվում` երաժիշտներ Միք Ջագերը, Բոնոն և Փոլ Մաքարթնին:

 

Ռոք աստղը վերջին 18 ամսվա ընթացքում պայքարել է քաղցկեղի դեմ, սակայն հարազատներից բացի ոչ ոք չի իմացել նրա հիվանդության մասին։


 

Դևիդ Բոուիին գաղտնի դիակիզել են Նյու Յորքում. The Guardian