Դևիդ Բոուիին կհուղարկավորեն Նյու Յորքում. լրատվամիջոցներ

11:10 • 14.01.16

Բրիտանացի հայտնի կատարող Դևիդ Բոուիի հուղարկավորությունը կանցկացվի Նյու Յորքում, գրում է РИА Новости-ն:

 

Mercury թերթի տվյալներով` երգչի թաղմանը ներկա կլինեն նրա ընկերները, այդ թվում` երաժիշտներ Միք Ջագերը, Բոնոն և Փոլ Մաքարթնին: Այլ մանրամասներ, ինչպես նաև հուղարկավորության ամսաթիվը չեն հաղորդվում:
 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մարտի վերջին Նյու Յորքի Կարնեգի-հոլում կանցկացվի լեգենդար կատարողի հիշատակին նվիրված համերգ:

 

Հիշեցնենք, որ Բոուին մահացել է 69 տարեկանում: Մահվան պատճառը եղել է քաղցկեղը։
 

Դևիդ Բոուիին կհուղարկավորեն Նյու Յորքում. լրատվամիջոցներ